ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

«Պրոգրես М-27М»-ը այրվեց Խաղաղ օվկիանոսի վրա

«Պրոգրես М-27М»-ը այրվեց Խաղաղ օվկիանոսի վրա
08.05.2015 | 12:36

Ռոսկոսմոսը հաղորդում է, որ «Պրոգրես М-27М» փոխադրանավը Խաղաղ օվկանոսի վրա այրվել է Մոսկվայի ժամանակով 05:04-ին: Մթնոլորտային շերտերի մեջ փոխադրանավը հայտնվել է 160-րդ պտույտի ժամանակ: Ենթադրվում է, որ փոխադրանավն այրվել է ամբողջությամբ և ոչինչ չի ընկել ցամաքի կամ օվկիանոսի վրա: Փոխադրանավը տիեզերք էր արձակվել ապրիլի 28-ին «Союз-2.1а» հրթիռով, բայց միջանկյալ ուղեծրում սկսել էր անկառավարելի շարժում: ՈՒղեծրից շեղվելու առավել հավանական պատճառը համարվում է տանող հրթիռի անսարքությունը: Փոխադրանավի վրա ծախսվել է 2,6 միլիարդ ռուբլի, ապահավոգրական վճարները կորուստը կծածկեն: Առայժմ փոխադրանավի ձախողումը չի ազդի Միջազգային տիեզերակայանում աշխատող անձնակազմի գործունեության վրա, բայց հնարավոր է, որ հետաձգվի հաջորդ փոխադրանավի մեկնարկը: Վթարի պատճառներն ուսումնասիրող հանձնաժողով է ստեղծվել, որը մայիսի 13-ին պետք է ներկայացնի իր եզրակացությունը:

Դիտվել է՝ 2122

Մեկնաբանություններ